Ռազմիկ Զոհրաբյանը կոչ է անում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ԲՀԿ անդամների ձերբակալությունները չքաղաքականացնել![]() 2 դեկտեմբերի 2011 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետայան կուսակցության նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը հերքել է որոշ ԶԼՄ-ի հրապարակումները՝ իշխանությունների կողմից կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա ճնշումների վերաբերյալ, մասնավորապես, կուսակցության որոշ անդամաների ձերբակալությունների միջոցով: «Ես դրա մեջ ոչ մի քաղաքական բան չեմ տեսնում, ձերբակալությունների մասին տեղյակ եմ: Ինչ-որ մարդիկ, կուսակցականներ, ովքեր մեղադրվում են ինչ-որ հարցերում: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև հարաբերությունները նորմալ են և նրանք մնում են կոալիցիոն գործընկերներ: Վերջերս թմրանյութերի անօրինական շրջանառության կասկածանքով ձերբակալվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք անդամներ: Մասնավորապես, ձերբակալվել է Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար, կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Արմեն Մուրադյանի և Մասիս քաղաքի քաղաքպետարանի աշխատակից Արթուր Ղազարյանին, ովքեր համաձայն մամուլի կուսակցության անդամներ են, ապա կուսակցության մամլո ծառայությունը մերժել է նրանց՝ կուսակցական լինելու փաստը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |