Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ԲՀԿ-ի մասին հանդիսանում է քաղտեխնոլոգիա, կարծում է Ռազմիկ Զոհրաբյանը 2 դեկտեմբերի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մեկնաբանել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիայից դուրս գալու դեպքում, կոնգրեսին անհրաժեշտ կլինի համագործակցություն հաստատել նրա հետ: «Եթե ՀԱԿ-ը փորձում է ստեղծել ինչ-որ հոգեբանական ճեղք, ապա դա նրան չի հաջողվի, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ՀԱԿ-ից պակաս լավ չի տիրապետում քաղտեխնոլոգիաներին, և հասկանում է, որ դրանք քաղտեխնոլոգիաներ են»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Զոհրաբյանը: Նա հիշեցրել է նաև Վարդան Բոստանջյանի խոսքերը, որ «Բարգավաճ Հայաստանը» և ՀՀԿ գտնվում են կոալիցիոն համագործակցության մեջ, և որ նրանց միջև տարաձայնություններ չկան: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ապա Զոհրաբյանի կարծիքով, այն պայմանավորված է մոտեցող ընտրություններով: Նոյեմբերի 25-ին՝ ելույթ ունենալով ՀԱԿ-ի հանրահավաքում, վերջինիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիայից դուրս գալու դեպքում ՀԱԿ-ը պետք է սկսի նրա հետ համագործակցությունը: «Սա կարող է լրջորեն փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը»,- նշել է նա: Ընդ որում, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ սա կոնգրեսի պաշտոնական դիրքը չէ, այլ իր սեփական կարծիքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |