ՆԵԿ հոլանդական ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Էդգար Մանուչարյանի ծառայություններով

ՆԵԿ հոլանդական ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Էդգար Մանուչարյանի ծառայություններով

PanARMENIAN.Net - ՆԵԿ հոլանդական ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և ռուսական «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի ծառայություններով, հաղորդում է sport1.nl-ը:

Մանուչարյանը 2006 թվականին երևանյան «Փյունիկից» տեղափոխվեց հոլանդական «Այաքս», որտեղ հանդես եկավ մինչև 2009 թվականը: 24-ամյա ֆուտբոլիստն այնուհետև խաղացել է հոլանդական «Հարլեմ» և «Ափելդորն» հոլանդական ակումբներում: 2010 թվականին նա վերադարձավ «Փյունիկ», իսկ 2011 թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Եկատերինբուրգի «Ուրալ»:

ՆԵԿ-ը Հոլանդիայի առաջնությունում 14 տուրերից հետո 13 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---