ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՔԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները Հայաստանին թույլ չեն տվել մասնակցել մրցույթին, որի հաղթողների հետ պայմանագրեր կկնքվեն Իրաքի հետպատերազմյան վերականգնման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցի համապատասխան հրահանգը: Նախկին ԽՍՀՄ երկրներից Իրաքի վերականգնմանը մասնակցելու իրավունքի համար կպայքարեն Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդավիան, Ուկրաինան, Ուզբեկստանը եւ Բալթյան երկրները: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 63 երկիր: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հայտարարել էր Իրաքի հետկոնֆլիկտային վերականգնմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին: Միեւնույն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Իրաքի հետ պատերազմի հարցում Հայաստանի զուսպ դիրքորոշումը պայմանավորված է Մերձավոր Արեւելքում 200-հազարանոց հայկական սփյուռքի առկայությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---