Ջո Բայդենը կոչ է անում Թուրքիային նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Ջո Բայդենը կոչ է անում Թուրքիային նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կոչ է արել Թուրքիային նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես կողմ է Իրանի խնդրի դիվանագիտական լուծմանը, սակայն, կոչ է անում ԱՄՆ գոծընկերներին, այդ թվում Թուրքիային, աջակցել Վաշինգտոնին:

ԱՄՆ Սենատը միաձայն հավանության է արժանացրել Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը: Այդպիսով, Սպիտակ տան մտավախությունները, թե դա կարող է վնասել ԱՄՆ հարաբերություններին որոշ դաշնակիցների հետ, սենատորները հաշվի չառան:

Ըստ օրինագծի, արտերկրի բանկերն ԱՄՆ-ում կտուգանվեն Իրանի ԿԲ-ի հետ գործարար կապերի համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---