Կանադացի պրոֆեսորը Երևանում հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ![]() 2 դեկտեմբերի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Ռազմական քոլեջի պրոֆեսոր Ալան Ուայթհորնը Երևանում հանդես է եկել «Հայոց ցեղասպանություն` հայ հասարակության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ: Ելույթի ժամանակ պրոֆեսորը նշել է իրավական գործոնի կարևորությունը ցեղասպանության հարցն ուսումնասիրելիս: «Անհրաժեշտ է խորացնել ցեղասպանության համատեքստում մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները, ինչը նպաստում է հանցագործության աստիճանի լավագույն պատկերացմանը»,- նշել է պրոֆեսորը: Ուայթհորնի խոսքով` Ցեղասպանությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ժխտման գործոնը: Ալան Ուայթհորնը հայտնի գիտնական է, Ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ մի շարք աշխատանքների հեղինակ: Ուայթհորնը նաև մասնագիտանում է Կանադայի քաղաքական հարցերում: Երևանում պրոֆեսորի դասախոսությունը կազմակերպել էր Ամերիկայի Հայկական համագումարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |