Սինոփսիս ընկերության եկամուտը 2011-ին աճել է 11,2%-ով![]() 2 դեկտեմբերի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS) հայտնել է 2011թ-ի ֆինանսական ամբողջ տարվա և դրա չորրորդ քառորդի տվյալները: Այս մասին տեղեկացնում են Սինոփսիս Արմենիա ընկերությունից։ 2011 ֆինանսական տարվա 4-րդ քառորդի համար Սինոփսիսը գրանցել է $390.5 մլն ԱՄՆ դոլար եկամուտ։ 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտը աճել է 15 միլիոնով։ Իսկ 2011 ֆինանսական տարվա ողջ եկամուտը կազմել է $1.536 մլրդ ԱՄՆ դոլար, որը գերազանցում է 2010 ֆինանսական տարվա 1.38 մլրդ ԱՄՆ դոլարը 11.2%-ով: «Սինոփսիսը բացառիկ ֆինանսական տարի է ունեցել՝ երկնիշ եկամուտով եվ միավոր բաժնետոմսին բաժին ընկնող շահույթով», - ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: Սինոփսիսը էլեկտրոնային տարրերի և համակարգերի նախագծման, ստուգման և արտադրության համար օգտագործվող ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային ընկերություն է։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |