Բակո Սահակյան. ԼՂ հիմնախնդրի չլուծված լինելու հիմնական պատճառը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է![]() 2 դեկտեմբերի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արգենտինայի խորհրդարան և հանդիպել պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի և մի խումբ պատգամավորների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արգենտինան հայ ժողովրդի համար բարեկամական երկիր է, և Արցախը շահագրգռված է տարբեր ոլորտներում նրա հետ կապերի զարգացման ու խորացման մեջ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արգենտինային 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման համար` հավելելով, որ դա մեծ քաղաքական և բարոյական հաղթանակ էր ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրին` Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության չկարգավորված լինելու հիմնական պատճառը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է, ինչը հանդիսանում է ահաբեկչության դրսևորումներից մեկը: Արգենտինացի խորհրդարանականները կարևորել են ԼՂՀ Նախագահի հետ հանդիպումը և ընդգծել, որ տեղյակ են Արցախում պետականաշինության գործընթացի մասին` բարձր գնահատելով հատկապես ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ մեր հանրապետության ձեռքբերումները: Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման և այս ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |