Արցախի նախագահը ներկայացրել է երկրի ձեռքբերումները արգենտինահայ երիտասարդությանը

Արցախի նախագահը ներկայացրել է երկրի ձեռքբերումները արգենտինահայ երիտասարդությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղի դերը Արցախի զարգացման գործում և հատուկ շնորհակալություն հայտնել նրա տնօրեն Խորխե Մյուրեքյանին հայրենանվեր գործունեության համար:

Նույն օրը Բակո Սահակյանը Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել արգետնինահայ մի խումբ երիտասարդների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի կյանքը, ձեռքբերումներն ու խնդիրները և պատասխանել ներկաների հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---