Թուրքիան դիտարկում է Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը![]() 2 դեկտեմբերի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան լրջորեն դիտարկում է Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը: «Բուֆերային գոտու հարցում Թուրքիան կգործի Արաբական պետությունների լիգայի հետ համատեղ»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը՝ պատասխանելով արաբ լրագրողների հարցին, որոնք ներկա են Ստամբուլում ընթացող թուրք-արաբական մեդիահամաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Մինչ օրս դա չի քննարկվել, սակայն հնարավոր իրադարձությունների լույսի ներքո անհրաժեշտության դեպքում այդ հարցում Թուրքիան կգործի ԱՊԼ-ի հետ»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |