Հունվարի 30-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Փարիզի առաջարկների Իրանի դեմ պատժամիջոցների մասին

Հունվարի 30-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Փարիզի առաջարկների Իրանի դեմ պատժամիջոցների մասին

PanARMENIAN.Net - ԵՄ երկրները սկսել են քննարկել Ֆրանսիայի առաջարկությունները Իրանի ԿԲ ակտիվները սառեցնելու և Իրանի նավթի վերաբերյալ էմբարգո սահմանելու մասին: ԱԳՆ ղեկավարները հարցը լուծելու են հունվարի 30-ին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Վլերոն:

«Ֆրանսիան առաջարկություններ է արել, երեկ ԱԳՆ ղեկավարը կրկնեց դրանք ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստում»,-ասել է Բերնար Վալերոն Փարիզում:

Ելիսեյան պալատը նոյեմբերի 21-ին հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին առաջարկություն է արել Իրանի դեմ «աննախադեպ պատժամիջոցների» կիրառման մասին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի իր պաշտոնակիցներին, ինչպես նաև ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեին և ԵՄ ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---