Սիյավաշ Ջորեհ. Իրանի ՌԾ ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի շահերը![]() 3 դեկտեմբերի 2011 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Իրանի ռազմածովային ուժերը «լիովին պատրաստ են» պաշտպանել երկրի շահերը, այդ թվում միջազգային ջրերում, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով ՌԾՈՒ ավագ հրամանատարին: «Մեր թշնամիների բոլոր գործողությունները մեր հասանելիության սահմաններում են գտնվում: Մեր ռազմածովային ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի շահերը, այդ թվում նաև միջազգային ջրերում»,-ասել է նավատորմի հրամանատար Սիյավաշ Ջորեհը, հաղորդում է MIGnews.com-ը: Ինչպես հայտնել է «Վզգլյադ» թերթը, նոյեմբերի վերջում հայտնի դարձավ, որ Իրանը համալրել է իր ռազմածովային ուժերը նորագույն թևավոր հրթիռներով՝ 200 կմ շառավիղով: Իր հերթին, Իրանի հեղափոխական գվարդիայի գերագույն հրամանատարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կգրոհի Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածեն Իրանի օբյեկտներին: Ըստ հարցումների, ԱՄՆ քաղաքացիների կեսը սատարում է Իրանին հարված հասցնելու գաղափարին, եթե հասկանալի դառնա, որ պատժամիջոցները չեն գործում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |