ԱԽ-ն պատրաստ է քվեարկություն անցկացնել ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ 3 դեկտեմբերի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ԱԽ-ն պատրաստ է քվեարկել ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ, սակայն, դրա համար երկու բան է հարկավոր՝ պաղեստինցիների ազդանշանը, թե երբ են ցանկանում անցկացնել քվեարկությունը, և բանաձևի նախագիծը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում: Նա ենթադրել է, որ նախագիծը հավանաբար Լիբանանը կներկայացնի, որը արաբական աշխարհի ոչ պաշտոնական ներկայացուցիչն է ՄԱԿ ԱԽ-ում: «Երբ դա տեղի ունենա, ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ԱԽ-ն կարող է շատ արագ քվեարկել այդ հարցի շուրջ»: Չուրկինն ընդգծել է, որ Մոսկվան «միշտ ելնում է նրանից, որ այդ որոշումը պետք է կայացնի պաղեստինյան կողմը»: «Եթե Պաղեստինը հայտարարի, որ ցանկանում է, որ այդ հարցը քվեարկության դրվի, պաղեստինցիներն արժանի են, որ ՄԱԿ ԱԽ-ն բավարարի այդ խնդրանքն ու քվեարկություն անցկացնի»,-հայտարարել է Չուրկինը:-«Դա կլինի ճիշտ ու ազնիվ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի քվեարկության ելքը»: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է, որ 15 անդամներից 9 կողմ քվեարկեն, և մշտական անդամների հնգյակից ոչ մեկը չօգտվի վետոյի իր իրավունքից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |