Մեծ Բրիտանիայից վերադարձած դիվանագետներին Իրանում ընդունեցին որպես հերոսների 3 դեկտեմբերի 2011 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայից արտաքսված պարսիկ դիվանագետները շաբաթ օրն առավոտյան վերադարձել են հայրենիք, որտեղ նրանց ողջունել է ուսանողների ամբողխը, հայտնում է CNN հեռուստաալիքը: Դիվանագտների մեկնումը հաջորդեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգի Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը փակելու պահանջին: Չորեքշաբթի Հեյգը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան արտաքսում է Իրանի բոլոր դիվանագետներին ի պատասխան ցուցարարների հարձակմանը Թեհրանում Անգլիայի դեսպանատան վրա: Թեհրան ժամանած դիվանագետներին օդանավակայանում դիմավորում էր ուսանողների ամբոխը՝ ողջունելով նրանց ծաղկեպսակներով: Լուսաբանման համար օդանավակայան էին հրավիրված արևմտյան մամուլի ներկայացուցիչներ, նշում է Associated Press-ը: Նոյեմբերի 29-ին մի խումբ պարսիկ ուսանողներ խուժել են դեսպանատան շենք, պոկել և այրել Մեծ Բրիտանիայի դրոշը` փոխարենը ամրացնելով Իսլամական Հանրապետության դրոշը: Ամբոխը թափանցել էր նաև կառույցի ներսը և պատուհանից դուրս նետել դեսպանական փաստաթղթերը` գերի վերցնելով դիվանագիտական առաքելության վեց աշխատակիցների: Մյուս դիվանագետները փախուստի էին դիմել հետնամուտքով: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն ազատել էր պատանդներին, սակայն ցուցարարների խմբին հաջողվել էր կրկին թափանցել դեսպանատան տարածք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |