Եվրո-2012-ը կմեկնարկի Լեհաստան-Հունաստան խաղով

Եվրո-2012-ը կմեկնարկի Լեհաստան-Հունաստան խաղով

PanARMENIAN.Net - Կիևում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլի 4 խմբերի կազմերը: Առաջնությունը կմեկնարկի Լեհաստան-Հունաստան խաղով:

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը C խմբում է Իտալիայի, Իռլանդիայի ու Խորվաթիայի հետ:

Առաջնությունն ընդունող կողմերից մեկը՝ Լեհաստանը հունիսի 8-ին կխաղա հույների հետ: Այդ խմբում են նաև Չեխիան ու Ռուսաստանը: Ուկրաինան առաջինը կհանդիպի շվեդների հետ, հետո Անգլիայի ու Ֆրանսիայի, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

B խմբում են նախկին տարիների Երվրոպայի 3 չեմպիոններ՝ Նիդերլանդները, Դանիան ու Գերմանիան: Նրանց մրցակից կլինի Պորտուգալիան:

A խմբի հանդիպումները տեղի կունենան Վարշավայում և Վրոցլավում, B խմբինը՝ Խարկովում և Լվովում, C խմբինը՝ Գդանսկում և Պոզնանում, D-ը՝ Կիևում ու Դոնեցկում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---