«Հզոր ապագա» կուսակցությունը նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանին 3 դեկտեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Հզոր ապագա» կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում կաջակցի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Արկադի Կիրակոսյանը: Նա նշել է, որ կուսակցությունը դրական է գնահատում իրավիճակն երկրում, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ սկսած պայքարը: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա ըստ Կիրակոսյանի, այս պահի դրությամբ կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել, սակայն, չի բացառում այլ քաղաքական ուժերի, այդ թվում ՀՀԿ հետ դաշինքի հնարավորությունը: «Հզոր ապագայի» առաջնորդը հայտարարել է, որ իրենց կուսակցությունն այժմ ունի 2,5-3 հազար կողմնակից, իսկ ինքը կուսակցությունը, որը հիմնվել է ընթացիկ տարվա փետրվարին, ազատական հայացքներ ունի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |