Սեքսոպաթոլոգ. Քիմիական ամլացման կիրառումը բռնություն գործած անձանց հանդեպ այնքան էլ արդյունավետ չէ

PanARMENIAN.Net - Քիմիական ամլացման կիրառումը բռնություն գործած անձանց հանդեպ այնքան էլ արդյունավետ չէ: Ինչպես Երևանում լրագրողներին է հայտարարել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, այդ մեթոդի կիրառման դեպքում մարդու սեքսուալ ցանկությունը կարող է նվազել, սակայն ագրեսիվությունը կաճի: Ըստ նրա, հետագայում մարդը կարող է հոգեկան հիվանդ դառնալ և ավելի դաժան քայլերի գնալ: «Էլ չեմ ասում առողջության հետ կապված խնդիրների մասին»,-ասել է փորձագետը: Ընդ որում, Վրեժ Շահրամանյանը նշել է, որ նման մարդկանց հարկավոր է հոգեթերապևտիկ բուժում:

Իր հերթին դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշել է, որ հանրությունը պետք է դատապարտի նման մարդկանց, մեկուսացնի նրանց՝ չընդունել իր շարքերը: Ըստ նրա, հասարակության վերաբերմունքը պետք է ազդի բռնություն գործած անձանց վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---