Ֆրանսիան որոշել է ժամանակավորապես կրճատել Իրամում իր դիվանագիտական կորպուսի թիվը 3 դեկտեմբերի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները որոշել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա գրոհից և դրան հաջորդած՝ Իրանում բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության փակումից հետո, ժամանակավորապես կրճատել Թեհրանի դեսպանատանը գտնվող իրենց քաղաքացիների թիվը, շաբաթ օրը հայտնել է Ֆրանս Պրեսս գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ընդունված միջոցները վերաբերում են դիվանագիտական անձնակազմին և բոլոր ֆրանսիացի պաշտոնական այրերի ընտանիքներին, որոնք գտնվում են Թեհրանում: Գործակալության տվյալներով առաջիկա օրերին նրանց առաջարկվելու է լքել Իրանը: Երեքշաբթի արմատականորեն տրամադրված իրանցի ուսանողները բրիտանական դիվանագիտական առաքելության առջև բողոքի ակցիա են կազմակերպել, նեխուժել են դեսպանատան գլխավոր շինություն, փոկել և այրել են բրիտանական դրոշը և դրա փոխարեն բարձրացրել իրանականը: Բրիտանական ԱԳ նախարարության կարծիքով միջադեպը չէր կարող իրականանանալ առանց Իսլամական Հանրապետության կառավարության որոշակի աջակցության: Բոլոր բրիտանացի դիվանագետներն արդեն լքել են Թեհրանը: Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվող իրանցի դիվանագետները արտաքսվել են երկրից: Նոյեմբերին տեղի է ունեցել Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունների զգալի վատացում: Մեծ Բրիտանիան Իրանի նկատմամբ ներմուծել է լրացուցիչ պատժամիջոցներ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որտեղ ասվում է այն մասին, որ Թեհրանը մինչև 2003 թվականը աշխատանքներ է տարել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |