Ռուսներն այսօր կընտրեն Պետդումայի վեցերորդ կազմը![]() 4 դեկտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսներն այսօր կընտրեն Պետական դումայի վեցերորդ կազմը, որը կաշխատի ոչ թե չորս տարի, ինչպես նախորդ համագումարները, այլ հինգ: Տեղական ժամանակով 8:00-ին ամբողջ երկրում կբացվեն ավելի քան 96 հազար ընտրատարածքներ, որտեղ իրենց ընտրությունը կկատարեն մոտ 108 միլիոն քաղաքացիներ: Բացի այդ, երկրի սահմաններից դուրս կբացվեն 369 ընտրատարածքներ, որտեղ կարող է քվեարկել ավելի քան 1,8 միլիոն մարդ: Հայաստանում ընտրատարածքը գտնվում է Ռուսաստանի դեսպանատան տարածքում և կաշխատի մինչև 20:00: Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդումայի պատգամավորների ընտրությանը մասնակցում են բոլոր գրանցված կուսակցությունները՝ խորհրդարանական «Եդինայա Ռոսիա», «ՌԴԿԿ», «ՌԼԲԿ» և «Սպրավեդլիվայա Ռոսիա», ինչպես նաև ստորին պալատում չներկայացված «Յաբլոկո», «Պրավոյե դելո» և «Պատրիոտի Ռոսիի»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |