Հայաստանում ՌԴ Պետդումայի ընտրություններն ընթանում են առանց խախտումների![]() 4 դեկտեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - 16:00 դրությամբ Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական տարածքում, որը բաղկացած է 5 ընտրատարածքներից, Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին ներկայացել է 2966 մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՌԴ դեսպանատան մամլո քարտուղար Սերգեյ Աբելյանը: «Ոչ մի բողոք չի եղել: Քաղաքացիները շարունակում են գալ, ինչպես նաև դեսպանատուն են այցելում ԶԼՄ ներկայացուցիչներ»,- նշել է նա: Աբելյանն ընդգծել է նաև, որ ընտրություններին ՌԴԿԿ-ից դիտորդը նույնպես որևէ խախտում չի արձանագրել: Ինչ վերաբերում է Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսության ընտրատարածքում քվեարկածների քանակին, ապա Աբելյանը հաղորդել է, որ ինքն առայժմ տեղեկատվություն չունի այդ ընտրատարածքի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |