Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ ԵվրաՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ![]() 4 դեկտեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ Եվրոպայում ամերիկացիների ծավալած ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Մենք պնդում ենք, որպեսզի նրանք ապացուցեն այն, ինչ ասում են»,- ասել է Ռոգոզինը կիրակի օրը ՌԻԱ Նովոստիին: Ամերիկյան կողմը պնդում է, որ ԵվրաՀՀՊ-ն նախատեսված է Իրանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, այլ ոչ թե ուղղված է Ռուսաստանի ռազմավարական ուժերի զսպմանը: Ռոգոզինի խոսքով՝ ամերիկյան կողմի բոլոր հայտարարությունները «մինչ օրս անապացույց են»: «Իսկ եթե նրանք ուզում են և հնարավոր են համարում ապացուցել ասվածը, իսկ մենք պնդում ենք այդ հարցում, նրանք պարտավոր են մեզ տրամադրել անհրաժեշտ մարտավարա-տեխնիկական բնութագրերը, հնարավորություն տալ ամբողջ ծավալով օգտագործելու հեռաչափությունը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության փորձարկումների ժամանակ և այդ տվյալներն ամրագրել իրավաբանորեն պարտադրող պայմանագրում: Միայն այդ ժամանակ մենք կհավատանք, մնացած ամեն ինչը քարոզչություն է»,- ասել է դիվանագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |