Բաբկեն Հարությունյան. Իշխանությունների քաղաքականությունն եվրասիական ինտեգրման հարցում անհասկանալի է![]() 5 դեկտեմբերի 2011 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Երևանում քննարկում է տեղի ունեցել «Երիտասարդությունը Եվրասիական միությանն ընդառաջ» թեմայով, որը կազմակերպել էին «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն ու ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Եվրասիական ինտեգրացիա» հետազոտական ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը, նման քննարկումներն անհրաժեշտ են, որպեսզի հայ հանրությունը ծանոթանա Եվրասիական միության գաղափարին, առավել իրազեկ դառնա այդ հարցում: Ինչ վերաբերում է նրա անձնական դիրքորոշմանն այդ հարցում, ապա Հարությունյանը նշել է. ««Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն դեռ իր առաջին խորհրդաժողովում՝ ամռանը, հայտարարեց, որ Հայաստանը պետք է դառնա եվրասիական ընտանիքի մի մասը, և այն ժամանակ դեռ խոսակցություններ չկային այդ միության մասին և չէր եղել Վլադիմի Պուտինի հայտնի հարցազրույցը»: «Մենք չպետք է սպասենք, թե երբ կձևավորվի միությունը ու միանանք նրան, այլ պետք է մասնակցենք կազմավորման աշխատանքներին, ինքներս նախաձեռնող լինենք: Իշխանությունների քաղաքականությունը եվրասիական ինտեգրման հարցում մեղմ ասած անհասկանալի է ու անտրամաբանական»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |