Սիրիան Արևմուտքին ահաբեկելու նպատակո՞վ է անցկացրել հրթիռային փորձարկումներ![]() 5 դեկտեմբերի 2011 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան բանակի աղբյուրները հաղորդել են, որ Սիրիան անցկացրել է հրթիռային փորձարկումներ՝ Բաշար Ասադի ռեժիմի ամրությունը ցուցադրելու նպատակով: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղելով բանակային աղբյուրներին, սիրիական բանակը շաբաթ օրն անցկացրել է իր նորագույն Scud-B հրթիռների փորձարկումները: Scud-B՝ 300 կիլոմետր հեռավորությամբ, հրթիռների փորձարկումը անցկացվել է Սիրիայի հյուսիս-արևելքում: Մեկնարկներն ուղղվել են իրանական սահմանին: Ինչպես նշել են բանակայն աղբյուրները, ուժի նման ցուցադրումը ուղիղ եթերով հեռարձակվել է սիրիական հեռուստատեսությամբ, այն բնավ նպատակ չի ունեցել վախեցնել Իսրայելին: Ամենայն հավանակնությամբ, դա բոլոր արևմտյան երկրներին ուղղված հաղորդագրություն էր, որոնք մտադիր էին Սիրիայում ռազմական միջամտություն իրականցնել: Պաշտոնապես արևմտյան ոչ մի երկիր չի խոսում Սիրիայում լիբիական սցենարի կրկնության մասին: Սակայն հակակառավարական ցույցերի ընթացքում մահացածների թիվը ստիպել է որոշ քաղաքագետների բարձրաձայն արտահայտվել ավելի արմատական միջոցների անհրաժեշտության մասին, որոնք կկանգնեցնեն արյունահեղությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |