Այսօր Երևանում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրության վերաբերյալ քվեարկությունը![]() 5 դեկտեմբերի 2011 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի կունենա Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի ընտրության վերաբերյալ քվեարկությունը: Այդ պաշտոնին հավակնում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը: Դեկտեմբերի 1-ին ՀՀԿ Խորհրդի նիստում որոշվեց այդ պաշտոնին առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանին: Ներկայումս նա խոսնակի պաշտոնակատարն է: Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր դարձավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարեց գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկեց հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |