Արմեն Աշոտյան. Տնտեսագիտական կրթությունը Հայաստանում բարեփոխման կարիք ունի![]() 5 դեկտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Բիզնես գրավչության իմ բանաձևը» ուսանողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցանակները հանձնել են կրթության ու գիտության նախարար Ամեն Աշոտյանը և Finance.am պորտալի տնօրեն Արա Ադուրյանը: Ինչպես միջոցառման շրջանակներում հայտարարել է Արմեն Աշոտյանը, մրցույթն իր ձևաչափով առաջինն է: Ըստ նրա, տնտեսագիտական կրթությունը Հայաստանում բարեփոխման կարիք ունի և «չնայած նրան, որ ամեն տարի ոլորտում հայտնվում են նոր մասնագետներ, միևնույն է, երիտասարդ կադրերը քիչ են, մենք միշտ զգում ենք նրանց կարիքը»: Նա նաև նշել է, որ այդ մրցույթի միջոցով նախարարությունը փորձում է նպաստել ուսանողներին, որոնք նոր գաղափարներ ունեն: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ պատրաստ է աջակցել կայքին ու համատեղ ուժերով սատարել լավագույն ուսանողներին: Ըստ նրա, ուսանողները, պետք է վստահ լինեն, որ սեփական գիտելիքների շնորհիվ հնարավոր է հաջողության հասնել, «և պետք չէ հույսը դնել ծանոթ-բարեկամների վրա»: «Նման մրցույթները ցույց են տալիս, որ երկրում կան լավ երիտասարդներ, կարևորն այն է, որ նրանք իմանան, որ կա արդարություն և որ նրանք պետք են մեր պետությանը»,-ասել է Աշոտյանը: Իր հերթին Արա Ադուրյանը վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները տևական բնույթ են կրում: Նա նաև նշել է, որ մրցույթը անցել է լուրջ մրցակցության պայմաններում: Մրցույթին մասնակցել են բուհերի 40 ուսանողներ, որոնցից 7 արժանացել են մրցանակների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |