Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը շարունակում են հավակնել Մեսսին, Հարվին ու Ռոնալդուն![]() 5 դեկտեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը շարունակում են հավակնել իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, նրա թիմակից, կիսապաշտպան Հարվին ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: France Football-ն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) երկուշաբթի հրապարակել են «Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցուցակը: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 9-ին Ցյուրիխում գլխավոր մարզիչների, հավաքականների ավագների ու լրագրողների քվեարկության արդյունքում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |