Ահմեդ Դավութօղլուն մտահոգված է Գերմանիայում նեոնացիստական տրամադրությունների աճով![]() 5 դեկտեմբերի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքերը մտահգոված են նեոնացիստական տրամադրությունների աճով Գերմանիայում: Այդ մասին Բոննում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Դավութօղլուի Գերմանիա ժամանելու նպատակն էր այդ հարցի քննարկումը տեղաբնակ թուրքերի, ինչպես նաև այն լիազորված անձանց հետ, այդ թվում Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի հետ, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ գերմանաբնակ թուրքերը մտահոգված են երկրում նեոնացիստական հանցագործությունների աճով՝ նշելով, որ դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես դատական դեպք: «Ինչպիսին էլ լինեն արդյունքները, հարկավոր է լույս աշխարհ բերել այսբերգի այն մասը, որը ջրի տակն է»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |