ԵԱՀԿ գործող նախագահը դեռ չգիտի կկայանա՞ն արդյոք Վիլնյուսում առանձին հանդիպումներ Ղարաբաղի հարցով![]() 5 դեկտեմբերի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը չգիտի, կլինեն արդյոք ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 18-րդ նիստի շրջանակներում առանձին հանդիպումներ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, թե ոչ: «Ես չեմ ցանկանում կանխատեսել իրադարձությունները: Չէի ցանկանա խոսել այժմ, թե ինչ հանդիպումներ կլինեն, հատկապես այդ առումով: Շատ հանդիպումներ են նախատեսված, քանի որ այստտեղ ներկա են 45 նախարարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-ասել է Աժուբալիսը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում նախանշված էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն կհավաքի ԵԱՀԿ 56 երկրների ԱԳ նախարարներին, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում ու Ասիայում 12 գործընկեր երկրների: Նիստին մասնակցում է նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նիստի շրջանակներում ակնկալվում է նոր մեդիաների, լրագրողների անվտանգության ու էներգաանվտանգության, կիբերսպառնալիքների ու թմրանյութերի տարածման դեմ պայքարի, ռազմական ու անվտանգության ոլորտում կարևոր որոշումների կայացում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |