Աժուբալիս. Եթե անգամ մենք ձգձգված հակամարտությունների հարցում մեկ միլիմետր առաջ գնանք, դա կարելի է հաջողություն համարել![]() 5 դեկտեմբերի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - «Եթե անգամ մենք ձգձգված հակամարտությունների հարցում մեկ միլիմետր առաջ գնանք, դա կարելի է հաջողություն համարել»,- ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների 18-րդ նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակիցն է հաղորդում Վիլնյուսից, որպես օրինակ Լիտվայի ԱԳ նախարարը բերել է մեկ շաբաթ առաջ անցկացված մերձդնեստրյան հակամարտության վերաբերյալ 5+1 ձևաչափով հանդիպումը, որը երկարատև դադարից հետո դարձել է առաջինը: Աժուբալիսի խոսքով, այս հանդիպումը ցույց տվեց, որ համբերատարությունը հաճախ արդարացվում է: «Իսկ որոշ արդյունքներ հայտնի կդառնան դեկտեմբերի 7-ի առավոտյան, երբ կավարտվի ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |