ԵԱՀԿ-ն ներկայացրել է «Լրագրողների անվտանգության ուղեցույցը», որը կոչված է կասեցնելու «վհուկների որսը»![]() 5 դեկտեմբերի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 18-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել «Լրագրողների անվտանգության ուղեցույցի» շնորհանդեսը, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից: Ինչպես հայտարարել է շնորհանդեսին նվիրված մամլո ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, ԵԱՀԿ տարածաշրջանում գրանցվել է լրագրողների հանդեպ բռնության, այդ թվում նաև սպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Ըստ նրա, միայն վերջին 6 տարում սպանվել է 30 լրագրող: «Մենք ի զորու ենք բեկում մտցնել այդ իրավիճակում»,-ասել է նա՝ հավելելով, որ «մեր նպատակն է ապահովել լրագրոների անվտանգությունը, նրանց հասանելիությունը տեղեկատվությանը, սատարել րագրողական հետաքննություններին և օրենսդրության ապաքրեականացմանը»: Իր հերթին ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարեց, որ պատահում է, որ լրագրողները շատ բարձր գին են վճարում ճշմարտությունը հրապարակելու համար, իսկ որոշ երկրներում ընդհանրապես «վհուկների որս է» գնում, երբ փորձում են լռեցնել լրագրողներին ու զրկել նրանց տեղեկատվության իրավունքից: Ըստ նրա, տվյալ ուղեցույցը, որի վրա ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակն աշխատել է մի ամբողջ տարի, կոչված է բարելավելու իրավիճակն ու գործնական քայլերի որոնումը՝ ապահովելու համար լրագրողների անվտանգությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |