Վիլնյուսում Հայաստանի ԱԳ նախարարը կարող է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ![]() 5 դեկտեմբերի 2011 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի 18-րդ նիստի շրջանակում ծրագրված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Դեկտեմբերի 6-7 ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն կհավաքի ԵԱՀԿ 56 երկրների, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի 12 երկրների ու մի շարք ասիական երկրների արտգործնախարարներին: Նիստին կմասնակցի Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նիստի շրջանակում սպասվում է կարևոր որոշումների ընդունում նոր մեդիաների, լրագրողների անվտանգության և էներգանվտանգության, կիբերսպառնալիքների և թմրամիջոցների տարածման դեմ պայքարի, ռազմական և անվտանգության ոլորտներում վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկման հարցերի վերաբերյալ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |