Հայաստանի գյուղատնտեսության նախարարը կարևորում է տեղական արտադրանքի խրախուսումը![]() 5 դեկտեմբերի 2011 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 5-ին Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի «Չինվան» ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ–չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: «Սա մեր ոլորտի ամենակարևոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը և ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաև, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները»,- լրագրողերի հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` կարևորելով տեղական արտադրանքի խրախուսումը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ձեռնարկության կարողություններին ծանոթանալուց հետո ուսումնասիրություններ կկատարվեն այն տնտեսություններում, որոնք նախորդ տարիներին գնել են «Չինվան» ընկերության արտադրանքը: «Հետազոտություններից հետո կքննարկենք գործարանի արտադրական հզորությունները զարգացնելու հարցը, քանի որ ցանկանում ենք խրախուսել տեղական արտադրողին»,- նշեց Սերգո Կարապետյանը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |