«Արաբական գարունը մոտենում է ձեզ»,- Պուտինի զգուշացրել է Ջոն Մաքքեյնը

«Արաբական գարունը մոտենում է ձեզ»,- Պուտինի զգուշացրել է Ջոն Մաքքեյնը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներում տեսել է « արաբական գարնան» նախանշաններ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Ռուսաստանի ղեկավարությանը Մաքքեյնը շտապել է հաղորդել Twitter-ի իր անձնական էջում: «Սիրելի Վլադ՝ Վլադիմիր, արաբական գարունը մոտենում է ձեզ»,- իր միկրոբլոգում սենատորը դիմել է Ռուսաստանի վարչապետին՝ հղում անելով ընտրությունների արդյունքների մասին Wall Street Journal-ի մեկնաբանություններին:

Մաքքեյնը հանդիսանում է Ռուսաստանի ամենաարմատական քննադատներից մեկը և մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ռուսական ղեկավարության հասցեին զգուշացումներով և սպառնալիքներով: Նա դեմ է հանդես գալիս ՌԴ և ԱՄՆ մերձեցմանը և կարծում է, որ ԱՄՆ համար «համաշխարհային ազդեցությունը վերականգնող» Ռուսաստանը սպառնբալիք է ներկայացնում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---