Մեծ Բրիտանիայի Օլիմպիական կոմիտեն երկու անգամ ավելացրել է Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ծախսերը

Մեծ Բրիտանիայի Օլիմպիական կոմիտեն երկու անգամ ավելացրել է Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ծախսերը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Օլիմպիական կոմիտեն գրեթե երկու անգամ ավելացրել է 2012 թ Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ծախսերը:

Մեծ Բրիտանիայում Օլիմպիական խաղերի նախարար Հյու Ռոբերթսոնը հաղորդել է, որ տրամադրվել է լրացուցիչ 424 մլն դոլար, որոնք ծախսվելու են մարդկանց մեծ կուտակումների վայրերում, օրինակ՝ հյուրանոցներում, օլիմպիական օբյեկտների մոտ անվտանգությունն ապահովելու վրա, փոխանցում է gazeta.ru-ն:

Կոմիտեի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ անվտանգության ապահովման վրա ծախսվելու է 438 մլն դոլար: Ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերի անցկացման համար տրամադրվել է 14.5 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---