Yandex-ն առաջարկում է Հայաստանի օգտագործողներին անվճար վեցամսյա հակավիրուսային ծրագիր![]() 6 դեկտեմբերի 2011 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Yandex ընկերությունն առաջարկում է իր օգտագործողներին Kaspersky հակավիրուսային ծրագրի տարբերակի ներբեռնում 6 ամսվա լիցենզիայով։ Այս մասին ընկերությունը հայտնում իր բլոգում։ Այս առաջարկից կարող են օգտվել Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԽՍՀՄ նախկին երկրների օգտագործողները։ Իսկ երբ 6-ամսյա ժամկետը լրանա, օգտագործողները կստանան 20% զեղչ ամբողջական փաթեթի ձեռքբերման համար՝ Yandex.Money-ով վճարը կատարելու դեպքում։ Այս վեցամսյա ծառայությունը սակայն չի նախատեսում տեխնիկական սպասարկում։ Խնդիրների առաջացման դեպքում օգտագործողներին խորհուրդ է տրվում դիմել «Կասպերսկու լաբորատորիային»։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |