Լավրովը Երևանին և Բաքվին կոչ է արել օգտվել Ղարաբաղի վերաբերյալ արդեն իսկ մշակած առաջարկություններից![]() 6 դեկտեմբերի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սրգեյ Լավրովը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին կիրառել այն առաջարկությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում: Այդ մասին նա հայտարարել է Վիլնյուսում ԵԱՀԿ երկրների ԱԳՆԽ 18-րդ նիստում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net թղթակիցը Վիլնյուսից, Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ առաջարկները ողջունել են Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները այս տարվա մայիսին Դովիլում կայացած հանդիպմանը: Մայիսի 26-ին, Դովիլում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին ընդունեցին հայտարարություն, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Նրանք ընդգծել են նաև ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների օգնությամբ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |