ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԺՆԵՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ10 դեկտեմբերի 2003 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Ժնեւում մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, մինչ այդ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակցող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կարճատեւ հանդիպումը, որին ներկա են եղել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆֆի Աննանը եւ Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր տնօրեն Յոշիո Ուցումին: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գագաթնաժողովում ելույթ կունենա դեկտեմբերի 11-ին: Այսօր նա այցելել է գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող «Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաները` հանուն զարգացման» ցուցահանդեսը, որտեղ գործում է նաեւ Հայաստանի տեղեկատվան տեխնոլոգիաների արդյունաբերության ներուժը ներկայացնող տաղավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |