Էդվարդ Նալբանդյան. Երևանն օժանդակում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Սերգեյ Լավրովի կոչին![]() 6 դեկտեմբերի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ինտերֆաքս լրատվական գործակալությանը մեկնաբանել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա կոչի վերաբերյալ: «Կարելի է միայն աջակցել կողմերին ուղղված կոչին, որը հնչեց այսօր ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ»,- հայտնել է Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, որ կարելի է «օգտագործել վերջին երկու տարվա ընթացքում նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում մշակված առաջարկները, որոնք աջակցություն են ստացել նաև նախագահներ Օբամայի ու Սարկոզիի կողմից»: Երեքշաբթի օրը Վիլնյուսում, ելույթ ունենալով ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում, Սերգեյ Լավրովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել օգտագործել «վերջին երկու տարվա ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքում մշակված առաջարկները, որոնք աջակցություն են ստացել այս տարի Դովիլում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ: Մայիսին Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հակամարտության կողմերի առաջնորդներին կոչ են արել խաղաղ ճանախարհով լուծել հիմնախնդիրը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |