ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ10 դեկտեմբերի 2003 - 23:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-20-ը Շոտլանդիայում կկայանա Հարավային Կովկասի երկրների միջխորհրդարանական նախաձեռնության լիակազմ նիստը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, համաժողովի առաջին օրը Սփեյսայդ քաղաքում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանիպատվիրակությունների առանձին հանդիպումը, որտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հիմնական նիստը կանցկացվի Էդինբուրգում, որտեղ Հարավային Կովկասի երեք երկրների պատվիրակությունները կքննարկվեն մի շարք արդիական տարածաշրջանային հարցեր: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, հայկական կողմը համաժողովին կներկայացնի Հայաստանի խորհրդարանի քաղաքական ուժերի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մինչ այդ Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնության շրջանակներում անցկացվել է երկու հանդիպում` Սթրասբուրգում եւ Թբիլիսիում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |