ԱՄՆ-ը կկրճատի սեռական փոքրամասնությունների իրավունքները չպաշտպանող երկրներին ֆինանսական աջակցությունը

ԱՄՆ-ը կկրճատի սեռական փոքրամասնությունների իրավունքները չպաշտպանող երկրներին ֆինանսական աջակցությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը մտադիր է պայքարել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ խտրականության դեմ ամբողջ աշխարհում: Այդ մասին, ելույթ ունենալով արտասահմանյան դիվանագետների առջև, հայտնել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը կկրճատի զարգացող երկրներին հատկացվող օգնության չափերը ըստ այն բանի, թե այդ երկրներում որքանով են պահպանվում համասեռամոլների իրավունքները: «Սեռական կողմնորոշման սկզբունքով խտրականությունը Վաշինգտոնը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում»,- հայտնել է նա` հավելելով, որ մի շարք պետություններում, այդ թվում` ԱՄՆ դաշնակից, համասեռամոլությունը շարունակում է հետապնդվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---