Դոնեցկի «Շախտյորը» հաղթել է ԱՊՈԵԼ-ին, սակայն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից

Դոնեցկի «Շախտյորը» հաղթել է ԱՊՈԵԼ-ին, սակայն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում հանդիպել է ԱՊՈԵԼ-ի հետ: Չնայած որ խաղը որոշիչ չէր դոնեցկյան թիմի համար, սակայն Միրչա Լուչեսկուի սաները հյուրի կարգավիճակում կարողացան հաղթանակ տանել 2:0 հաշվով: «Շախտյորի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: «Շախտյորը» G խմբում 5 միավորով գրավեց վերջին հորիզոնականը, խմբից դուրս մնացին ԱՊՈԵԼ-ը և «Զենիթը»՛, որոնցից յուրաքանչյուրը հավաքել է 9 միավոր: Իսկ «Պորտուն» կշարունակի պայքարը Եվրոպայի Լիգայում:

Հանքափորների մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ շատ գոհ է խաղացողների գործողություններից և արդյունքներից, ովքեր արեցին ամեն ինչ, ինչ իրենցից պահանջվում էր: «Խմբային փուլի ամբողջ ընթացքում մենք ավելիին էինք արժանի, սակայն ֆուտբոլը միշտ չէ որ արդարացի է: Մենք վճարել ենք մեր սխալների համար, չնյած որ «Շախտյորը» ստեղծել է ավելի քան 50 գոլային պահ: Ուզում եմ շնորհավորել կիպրոսյան թիմին և առանձին նրա մարզչին: Հաջողություն եմ մաղթում: Տխուր է, որ մենք առաջ չանցանք, չէ՞ որ ես գիտեմ, թե որքան տաղանդավոր են իմ ֆուտբոլիստները,, Լուչեսկուի բառերը փոխանցել է UEFA պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---