Արթուր Աբրահամը հունվարի 14-ին որակավորման մենամարտ կանցկացնի Պաբլո Ֆարիասի հետ![]() 7 դեկտեմբերի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նշանակված է 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում` «Բադեն-Արենա» համալիրում: Նրա մրցակիցը 23-ամյա արգենտինացի Պաբլո Ֆարիասն է: Վերջինս ունեցել է 19 մենամարտ և ոչ մի պարտություն, PanARMENIAN.Net ին հաղորդել են բռնցքամարտիկի մամլո ծառայությունից: «Ես լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- նշել է Արթուր Աբրահամը: Դա Աբրահամի առաջին մենամարտն է լինելու 9-ամսյա ընդմիջումից հետո: Իր վերջին մենամարտում հայ բռնցքամարտիկը «Super Six» մրցաշարում զիջեց Անդրե Ուորդին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |