Ալեքսանդր Մարկարով. Հոգևոր առաջնորդներն առանձնապես չեն կարողանա ազդել ղարաբաղյան հակամարտության վրա![]() 7 դեկտեմբերի 2011 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները առանձնապես չեն կարողանա ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով քաղաքական պրակտիկայում գոյություն ունի այնպիսի փորձ, երբ հոգևոր առաջնորդների դերը բավականին կարևոր է եղել քաղաքական գործընթացներում: «Այս իրավիճակում երեք երկրների հոգևոր առաջնորդները կարող են հանդես գալ հանրային կարծիք ստեղծող էլեմենտի դերում: Նրանք փորձում են երկրների մերձեցման գործում ինչ-որ դեր կատարել, չնայած, դժվար թե նրանք կարողանան անմիջականորեն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ որոշումները կայացվում են քաղաքական մակարդակում»,- ասել է նա, հավելելով, որ հոգևոր առաջնորդների տեսակետները կարևոր կլինեն մայն հասարակության համար: Նոյեմբերի 28-30 Երևանում կայացել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը: Երևանում կայացել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ: Հոգևոր առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ 3 կողմերը կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |