Հայ մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել սառեցված թռչնամիս, այլ ոչ թե թարմ![]() 7 դեկտեմբերի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայ արտադրողները պահանջում են վերանայել թռչնամսի ներկրման անցակետային քաղաքանությունը՝ երկրում դրա արտադրությունը խթանելու համար: Այս մասին դեկտեմբերի 7 Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա հաղորդել է, որ այս հարցի առնչությամբ բանակցություններ են տարվում Հայաստանի անցակետային համակարգի հետ, որպեսզի խնդրին լուծում տրվի: Վազգեն Սաֆարյանի խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանում թռչնամսի պահանջարկը կազմում է 30 հազար տոննա, իսկ երկրում արտադրվում է ընդամենը 10 հազար: Միության նախագահը բարձրաձայնել է նաև 3-րդ երկներից Հայաստան ներկրվող մսի որակի վերաբերյալ հարցը: Այնտեղ 2-3 ամիսների ընթացքում ճտերի աճը հասցվում է տարօրինակ չափսերի: Անդրադառնալով թռչնամսի որակին, մարքեթոլոգ, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա»՛ ԲԲԸ նախկին տնօրեն Մինասե Եփրեմյանը խորհուրդ տվեց օգտագործել սառեցվածը: «Մեր քաղաքացիները ձեռք են բերում թարմ մթերքը, և ապա, ելնելով մեր մենթալիտետից, պահում ենք այն՝ չիմանալով սառեցման կանոնները: Արդյունքում ստանում ենք բակտերիաների աճ և վտանգ մեր առողջությանը: Թռչնամիսը խորհուրդ է տրվում պահել 35 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում»,- հավելել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |