«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով![]() 7 դեկտեմբերի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինի հրամանով հաստատված է ընկերության Սակագնային քաղաքականությունը (ՍՔ) 2012 թվականի համար, որը մշակված է 2012 թվականի ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների Սակագնային քաղաքականության հիման վրա: «ՀԿԵ Սակագնային քաղաքականության համաձայն, բեռնափոխադրման սակագները 2012 թվականին կկրճատվեն միջինում 9%-ով»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: 2012 թվականի «ՀԿԵ» ՓԲԸ Սակագնային քաղաքականությունը, ինչպես նաև 2009-2011 թթ. քաղաքականությունը, ուղղված է լինելու Հայաստանի տնտեսության խթանմանը ճգնաժամի պայմաններում, փոխադրումների ներքին շուկայի զարգացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակության բարձրացմանը և Ընկերության տնտեսության նկատմամբ հավասարակշռված մոտեցմանը: «ՀԿԵ» ՓԲԸ սակագների ձեվավորման համար հիմք են հանդիսանում ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, Հայաստանի տնտեսական հիմնական ցուցանիշները և կանխատեսումները, արդյունաբերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից հաստատվող բյուջետային ցուցանիշները: Փաստաթղթի համաձայն` 2012 թվականի հունվարի 1-ից մինչեվ մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակից` 0,81 չափով և շվեյցարական ֆրանկ – եվրո հաշվարկման գործակից` 1,22 չափով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |