«Ֆեներբախչեի» նախագահ Յիլդիրիմին պայմանավորված խաղերի պատճառով սպառնում է 138 տարի ազատազրկում 7 դեկտեմբերի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում նախապես պայմանավորված խաղերի մասին գործը պայթել է նոր ուժով: Դատախազը մեղադրանք է ներկայացրել 93 կասկածյալների, որոնց թվում նաև «Տրաբզոնսպորտի» ղեկավարին, փոխանցում է sovsport.ru-ն: . Գործի 93 մասնակիցներին (նրանցից 31 մինչև լսումների ավարտը արդեն ճաղերի ետևում են գտնվում) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործին ընթացք տալով՝ դատախազ Մեհհմեդ Բերկը պահանջել է առավելագույն պատիժ: Դրանք նախատեսվում են թուրքական ֆուտբոլում կաշառակերության դեմ պայքարի մասին օրենքում, որն ընդունվել է այս տարի: Համաձայն այդ օրենքի պայմանավորվածություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու դեպքում, մեղադրողը դատապարտվելու է 5-12 տարի ազատազրկման: Իսկ «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմին պայմանավորված խաղերի պատճառով սպառնում է 138 տարի ազատազրկում: Դատարանն առայժմ պաշտոնապես չի հաստատել մեղադրանքը: Որոշումը պետք է կայացվի մեղադրանքի ներկայացումից հետո 15 օրվա ընթացքում: Այսինքն վերջնաժամկետը դեկտեմբերի 18 է: Չնայած, միանգամից մի քանի խաղացողների արդեն արգելել են խաղադաշտ դուրս գալ թուրքական մրցաշարի դեռևս նախորդ տուրում: Մեղադրվող թուրքական ակումբների ղեկավարների մեծամասնությունը տարբեր կուսակցությունների հայտնի անդամներ են, մարդիկ, ովքեր երկրում ունեն մեծ քաղաքական կշիռ: Գործին անձամբ խառնվել է երկրի նախագահ Ադուլլահ Գյուլը: Գյուլը քննադատել է խորհրդարանին նման նախաձեռնության համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |