ԵՄ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ

ԵՄ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ

PanARMENIAN.Net - ԵՄ քաղաքական հարցերով քարտուղարության խորհրդի համակարգող, Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում ԵՄ պատվիրակության ղեկավար Հելգա Շմիդտը ելույթ է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ հայտարարությամբ: Ելույթում մասնավորապես ասվում է. «Ես կցանկանայի արտահայտել մեր անհանգստությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ: Լարվածության հետագա էսկալացիան դրամատիկ հետևանքներ է ունենալու ամբողջ տարածաշրջանի համար: Հենց այդ պատճառով ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել իր ամբողջ համագործակցությունը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---