Առաջիկա 3 տարում «ՀայՌուսգազարդը» 11 940,6 դրամի ներդրում կանի

Առաջիկա 3 տարում «ՀայՌուսգազարդը» 11 940,6 դրամի ներդրում կանի

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2012-2014թթ. ներդրումային ծրագիրը: Ինչպես նշվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, ծրագրով նախատեսվում է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում 2012-2014թթ. ընթացքում իրականացնել 11'940,6 մլն դրամ ընդհանուր գումարի ներդրումներ` ըստ հետևյալ ուղղությունների.1. գազափոխադրման համակարգում`

- Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի վերակառուցմանն ու ընդլայնմանն ուղղված ներդրումներ 1 050,8 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ.-ին՝ 354,8 մլն դրամ, 2013թ.՝ 297,0 մլն դրամ, 2014թ.` 399,0 մլն դրամ;

- համակարգի վերակառուցմանն ուղղված ներդրումներ 2'151,3 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ.-ին՝ 569,9 մլն դրամ, 2013թ.՝ 565,2 մլն դրամ, 2014թ.՝ 1'016,2 մլն դրամ;

- համակարգի այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ 1'326,0 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ-ին՝ 141,8 մլն դրամ, 2013թ.՝ 611,1 մլն դրամ, 2014թ.՝ 573,1 մլն դրամ:

Գազաբաշխման համակարգում նախատեսվում է նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ 490,0 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ-ին՝ 200,0 մլն դրամ, 2013թ.՝ 145,0 մլն դրամ, 2014թ.՝ 145,0 մլն դրամ;

- համակարգի վերակառուցմանն ուղղված ներդրումներ 3'578,3 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ՝ 912,2 մլն դրամ, 2013թ.՝ 1'266,8 մլն դրամ, 2014թ.՝ 1'399,3 մլն դրամ;

- համակարգի այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ 3'344,2 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ՝ 1'070,1 մլն դրամ, 2013թ.՝ 1'301,8 մլն դրամ, 2014թ.՝ 972,2 մլն դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---