Գուրգեն Արսենյան. ՀՀԿ-ն սպասվածից քիչ ձայներ կհավաքի![]() 7 դեկտեմբերի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը սպասվածից քիչ ձայներ կհավաքի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: «Քաղաքացիները դժգոհ են իրավիճակից երկրում, ինչը իշխող կուսակցության վարկանիշի նվազեցման պատճառ կդառնա»,-հայտարարել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում կայացած ընտրությունների ազդեցությանը Հայաստանի վրա, Արսենյանը նշել է, որ «անկասկած, ընտրությունների արդյունքները կազդեն ՀՀ իրավիճակի վրա»: Նախօրեին տեղի ունեցան ԱԺ խոսնակի ընտրությունները, որի պաշտոնում ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Նույն օրը, գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀԿ նախկին մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |