Թեհրանն արգելափակել է Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության հասանելիությունը 7 դեկտեմբերի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թեհրանն արգելափակել է Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության հասանելիությունը, հաղորդում է իրանական խորհրդարանի պաշտոնական կայքը: Խորհրդարանի կայքի հաղորդագրությունում նաև ասվում է, որ ԱՄՆ երբեք չի հարգել Իրանի ժողովրդին: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության բացման մասին: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ «վիրտուալ ներկայացուցչությունը» Իրանում պետական դիվանագիտական առաքելության փոխարինողը չի լինի, այլ հակառակը, պետք է դառնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև կամուրջ: Դեկտեմբերի 6 Իրանում իր գործունեությունն է սկսել ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը: Նրա կայքում, որը գործում է անգլերեն և պարսկերեն լեզուներով, ասվում է, որ ԱՄՆ կառավարությունն ընտրել է Իրանի ժողովրդի հետ հարաբերությունների կառուցման այս եղանակը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, կայքում տեղադրված տեսահաղորդագրությունում ասել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության մասին, ինչպես նաև ԱՄՆ և Իրանի ժողովուրդների միջև երկխոսության խոչընդոտների մասին: Նա նաև հայտարարել է, որ վիրտուալ դեսպանատունը միջոց է հանդիսանալու 2 երկրների մերձեցմանը, միմյանց լավ հասկանալուն, խոչընդոտների հաղթահարմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |